Հյուսիս-հարավը չգիտեմ, ճանապարհաշինական բարեփոխումները չգիտեմ, բայց մի բան միանշանակ է. Երևան-Կապան ավտոմայրուղին, հատկապես Սյունիքի մարզի դարպասներից հետո, մեղմ ասած, անմխիթար վիճակում է։
Հենց սկզբում «ողջունում են» վաղուց քայքայված և տարիների չարչարանքները հաղթահարած փոսերը և ազդարարում առաջիկա քարուքանդ ճանապարհի մասին։
Ամոթալի եղել է և շարունակում է ամոթալի մնալ նման ճանապարհներ ունենալը։

ՀԳ. Տրանսպորտի նախարարին ասեք, թող նախկին նախարարներին հրավիրի, իրար հետ այս ճանապարհով անցնեն՝ հասկանալու և գնահատելու իրենց բոլորի համատեղ աշխատանքի արդյունքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել