24news.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել Մինսկում իր դեսպան Միխայիլ Բաբիչին եւ նրա փոխարեն նշանակել է Դմիտրի Մեզենցևին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Հիշեցնենք, որ Բաբիչն այդ պաշտոնին նշանակվել էր անցյալ տարվա օգոստոսին, իսկ վերջին շրջանում հայտնվել էր ռուս-բելառուսական հակասությունների առանցքում։

Նոր դեսպան Դմիտրի Մեզենցեւը ծնվել է 1959 թվականին Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Հեռահաղորդակցության եւ ճանապարհային տնտեսության ոլորտի մասնագետ է։ 2009-12 թթ եղել է Իրկուտսկի նահանգապետ, 2015-ից որպես սենատոր ներկայացնում է Սախալինի մարզը, իսկ 2017-ին Դաշնային խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի նախագահն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել