24news.am-ը գրում է.
Եթե դատախազությունը կարող է պեղել փաստեր, որը կապացուցի «Քաղաքացու որոշում» կուսակցության իրավացիությունը, մեծագույն կասկած կունենամ այդ փաստերի արդարացիությանը։
Այս մասին 24TV-ի եթերում ասաց ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձեռներեցությամբ զբաղվելու հիմքով պատգավորական մանդատից զրկել ՔՈ կուսակցության դիմումը։
Պատգամավորը կարծում է, որ որքան բարձրանում է Ծառուկյանի քաղաքական վարկանիշը, այնքան ավելի ու ավելի հաճախ են թիրախավորում նրան ու ԲՀԿ-ին։ Նա նաև հերքել է պնդումներն այն մասին, թե ԲՀԿ-ականները լծվել են Ծառուկյանի սեփականությունները պաշտպանելու գործին։
Շարունակությունը՝ տեսանյութում։
Նյութի աղբյուր՝ https://www.24news.am/news/34910?fbclid=IwAR14f6zNqTdBnw_KPRdU7Pz6HVed12H_BL2tMAlEcxpsn59Af1XNPoVXBaw
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել