Armtimes.com-ը գրում է.

Հայաստանը հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության բարձրացմամբ և պատրաստ է անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրել այդ նպատակին հասնելու համար: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով մամուլի համար հայտարարության ընթացքում:

«Այսօր մեր հանդիպման օրակարգում 13 հարց էր, որոնցից շատերն ունեն կարևոր նշանակություն մեր ինտեգրացիան խորացնելու գործում։ Մասնավորապես դա վերաբերվում է Միության թվային օրակարգի՝ մեր համագործակցության առաջնահերթություններից մեկի, իրականացման հետ կապված հարցերին։ Մենք քննարկեցինք ԵԱՏՄ-ում առևտրի թվային էկոհամակարգի հարցը։ Այդ հարցը կարևոր նշանակություն ունի առցանց առևտրի զարգացման համար»,-տեղեկացրեց ՀՀ վարչապետը:

Նա նշեց, որ քննարկվել է նաև գործադիր իշխանության հետ Հայաստանի, Ռուսաստանի և Ղրղզստանի տնտեսավարողների փոխգործակցության ընթացքում օգտագործվող էլեկտրոնային թվային ստորագրությունների ազգային գաղտնագրական ստանդարտների օգտագործման հարցը։ «Այս հարցը բարձրացրել էր հայկական կողմը, և մենք ուրախ ենք, որ մեր գործընկերներն աջակցության պատրաստակամություն հայտնեցին։ Մենք նաև քննարկեցինք «Արդյունաբերական կոոպերացիաների և տեխնոլոգիաների տրանսֆերի Եվրասիական ցանց» նախագիծը։ Դրա հիմնական նպատակն է գործընկերության ձևավորման էկոհամակարգի ստեղծումը, փոքր և միջին ձեռնարկությունների ներգրավումը խոշոր արտադրողների շղթաներում, ինչպես նաև նորարարական գործընթացների խթանումը՝ տեխնոլոգիաների տրանսֆերի միջոցով»,-ասաց վարչապետ Փաշինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել