47 տարեկանում Իլոն Մասկը բավական մեծ հաջողությունների է հասել։ Նա PayPal վճարային համակարգի համահիմնադիրն է, SpaseX-ի գլխավոր տնօրենն ու գլխավոր ճարտարագետը և Tesla ընկերության գաղափարային ոգեշնչողը։ Այսօրվա դրությամբ ամերիկացի ձեռնարկատիրոջ կարողությունը 20,9 միլիարդ դոլարի է հասնում։Image result for ilon musk

Միլիարդատիրոջ ընկերություններից որևէ մեկում աշխատանքի ընդունվելը շատերի երազանքն է։ Սակայն գիտեք, որ ցանկացած աշխատանքի ընդունվելու համար պետք է հարցազրույց անցնել։ Մասկը բարձր է գնահատում իր աշխատակիցների խելքն ու օրիգինալ մտածողությունը, այդ պատճառով էլ հայցորդներին նա հաճախ է մի հանելուկ առաջարկում։

Related image

Այդ մասին իր՝ «Իլոն Մասկ. Tesla, SpaceX և ճանապարհ դեպի ապագա» գրքում պատմել է գրող Էշլի Վենսը։

Ահա այսպիսին է հանելուկը.

Դուք կանգնած եք մոլորակի մակերևույթին։ Դուք մեկ մղոն դեպի հարավ եք գնում, մեկ մղոն դեպի արևմուտք և մեկ մղոն դեպի հյուսիս։ Վերջում դուք հայտնվում եք այն նույն կետում, որտեղից սկսել էիք։ Որտե՞ղ եք դուք գտնվում։Related image

Ճիշտ պատասխանն է.

Դրանք կարող են երկուսը լինել՝ Հյուսիսային և Հարավային բևեռներ։ Բանն այն է, որ սա մոլորակի միակ կետերն են, որտեղ հնարավոր է շարժման նման հետագիծը (եռանկյունաձև)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել