Մարդկանց շրջանում աստիճանաբար մեծանում է հետաքրքրությունն այս փակ երկրի հանդեպ։ Երկրի առաջնորդը և կառավարությունն անընդհատ փորձում են ազգին պաշտպանել արտաքին ազդեցությունից։ Այս ամեն ինչն ուղղակի մեծացնում է հետաքրքրությունը Հյուսիսային Կորիայի ու նրա բնակիչների հանդեպ։

Ձեզ ենք ներկայացնում մի քանի երևույթներ, որոնք արգելված են Հյուսիսային Կորեայում։

Արևմտյան նորաձևություն

Հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընը Չինաստանի հետ սահմանակից երկու շրջաններում օրենքից դուրս է հայտարարել ջինսերը և արևմտյան հագուստի որոշ տեսակներ։ Այսպես՝ Փհենյանը փորձում է պայքարել արևմտյան մշակույթի ազդեցության դեմ, որը երկիր է ներթափանցում հարևան երկրներից։

Կոկա-կոլա

Կոկա-կոլայի առևտրային էմբարգոյի պատճառով Հյուսիսային Կորեայում գրեթե անհնար է գտնել այս ըմպելիքից։ Սակայն հայտնի է, որ Փհենյանի որոշ խանութներ վաճառում են կոլայի կրկնօրինակներ, որոնք պատրաստվում են Չինաստանում։

Սեփականություն

Հյուսիսային Կորեայի կառավարությունն անշարժ գույքի և հողերի միակ սեփականատերն է, այդ պատճառով գործնականում գրեթե անհնար է դառնում տների և բնակարանների առքն ու վաճառքը։ Այնուամենայնիվ, Հյուսիսային Կորեայի բնակիչները գտել են այս արգելքը հաղթահարելու միջոցը, որը հանգեցրել է օրենքի բարեփոխման։

Կաբելային հեռուստատեսություն

Երկրում գործում է ընդամենը 4 պաշտոնական հեռուստաալիք։ Կառավարական վերահսկողությունն այնքան դաժան է, որ ոչ մի այլ հեռուստաընկերություն երկրում չի գործում։

Արևմտյան ամսագրեր

Հյուսիսային Կորեայի քարոզչական ապարատի կողմից արգելված են արտասահմանյան ցանկացած տեսակի թերթեր և ամսագրեր։ Կառավարությունը և հատուկ գործակալությունը հետևում են թերթերի տպագրությանը։ Այստեղ նորաձևության մասին ամսագրեր չկան։ Հյուսիսկորեացիները կարող են ընթերցել միայն կրթական բնույթ կրող ամսագրեր և թերթեր։

Wi-Fi և միջազգային հեռախոսակապ

Հյուսիսային Կորեայի 15 միլիոն բնակչությունից բջջային հեռախոս ունեն միայն 1 միլիոնը։ Սակայն նրանք այդ հեռախոսներով արտասահման զանգահարել չեն կարող։ 3G ցանցի օգտագործման համար նույնպես սահմանափակումներ կան։

Սպորտային մեքենաներ

Երկրում հնարավոր չէ գնել սպորտային մեքենաներ։ Դրա պատճառը ՄԱԿ-ի և ԵՄ-ի կողմից Հյուսիսային Կորեայի նկատմամբ կիրառվող սանկցիաներն են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել