Փաշինյանն ասում է, թե 22-23 տարեկան երիտասարդները կարող են 3 տարվա աշխատանքային փորձ ունենալ ու օտար լեզուներ իմանալ:

Իրականում, այո՛, հնարավոր է, որ լինեն աղջիկներ, ովքեր այդ տարիքում և՛ փորձ կունենան, և՛ օտար լեզուներ կիմանան, բայց այդ ամենը կիսատ-կիսատ կլինի: Նրանք մի քիչ փորձ կունենան, մի քիչ սովորած կլինեն օտար լեզու, որովհետև մինչև այդ տարիքը դրանց համատեղումը միշտ չէ, որ երկու դեպքում էլ բավարար կամ գերազանց է լինում, քանի որ աշխատել մասնագիտական ոլորտում փորձ կուտակելու համար, դրան գումարած՝ օտար լեզուներ սովորել այդքան էլ հեշտ չէ, դրա համար մեծ մասամբ ստացվելու է միջակ որակի մասնագետ, որն իրականում ավելի վատ է, քան որևէ փորձ չունեցողը կամ լեզու չիմացողը: Վերջիվերջո, ավելի լավ է մարդ կա՛մ նորմալ աշխատանքային փորձ ձեռք բերի, կա՛մ խորացված օտար լեզուներ սովորի, որ դրանցից գոնե մեկում հասնի բավարար աստիճանի, ոչ թե ամեն ինչ իրար վրա խառնի ու վերջում էլ համոզված լինի, թե ինքը հա՛մ կարողացել է ինչ-որ տեղ աշխատել, հա՛մ լեզու սովորել ու այդ ամենը՝ մինչև 23 տարեկանը:

Իսկ իրականում Հայաստանում աշխատանք գտնելը, միևնույն է, խնդիր է երիտասարդների համար, շատ դեպքերում՝ նույնիսկ նորմալ փորձ ու գիտելիք ունեցողների դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել