Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ամեն գնով փորձում է նորանշանակ դեսպանի հետ հանդիպումը ներկայացնել խիստ ռազմական ուղղածության հանդիպում, սակայն տարածված հաղորդագրությունից պարզ է դառնում, որ դա ամենահասարակ ծանոթությունն է դեսպանի և նախարարի միջև:

Սակայն Հասանովի կաբինետային հանդիպումներն այսքանով չեն սահմանափակվում, և ադրբեջանցիների բանակցության վերջին՝ ռազմական ոլորտի հույսը հանդիպում է ունեցել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Յան Բուրկսի հետ:

Հատկապես Մամեդյարովի հայտարարությունից հետո, թե իր հետ լեզու չգտնելու դեպքում հայկական կողմը կբանակցի Զաքիր Հասանովի հետ, նախարարը սկսեց ակտիվ հանդիպումներ իրականացնել. երևի փորձում է իրեն ապահովագրել միջազգային կառույցներով, սակայն չի գիտակցում, որ նրանք իրեն չեն օգնելու, եթե չկարողանան օգնել ԱԳ նախարարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել