Փաստորեն, Արցախին թմրանյութի ապօրինի շրջանառության և դրանց մշակման մեջ մեղադրելու աշխատանքները դրված էր Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովի ուսերին, ու հենց Մամեդովի ջանքերով սոցիալական ցանցերում իրականացվում էր այս անիմաստ կարծիքների ակտիվ տարածումը։ Ճիշտ է, տարածված մեղադրանքը այնքան անիրական էր, որ ժամանակի ընթացքում բուռն զարգացումներ չգրանցեց, սակայն այդ ձախողումներին հաջորդեց հերթական քայլը, երբ Մամեդովը արդեն անձամբ սկսեց անպատասխանատու հայտարարություններ իրականացնել հենց այդ թեմայով։

Բաքվում թմրամիջոցների դեմ պայքարի 36-րդ Միջազգային խորհրդաժողովի բացմանը Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը հայտարարում է, որ Երևանն Արցախի տարածքը օգտագործում է թմրանյութի շրջանառության և մշակման համար, ու իր հերթին պահանջում է, որ միջազգային հանրությունը ճնշում գործադրի Երևանի վրա։

Սրանք իրանց համար քնում են, մեր մասին երազներ են տեսնում, բայց այդ ամենը բավական չէ, մի հատ էլ միջազգային կառույցներին փորձում են իրենց երազները համոզել։

Սոցիալական ցանցերում քարոզչությունը ձախողած, կայքերի ու տեղեկատվության վրա հսկայական գումարներ ծախսած Մամեդովը մի կերպ պետք է պատասխան տար, դրա համար որոշեց նման կերպ կաշին փրկել, բայց դե սրան հերթական անգամ որևէ մեկը բանի տեղ չի դնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել