Բաղադրիչներ
- ջուր - 600 գ
- կարագ - 50 գ
- ձու - 1 հատ
- շաքարավազ - 70 գ
- աղ - 1 պտղունց
- ալյուր - 900 գ (ըստ անհրաժեշտության պետք է ավելացնել)
- խմորիչ - 4 ճ/գ
Պատրաստման եղանակը
Պատրասոտում ենք խմորը: Ձվերը, կարագը, շաքարավազը, աղը, ջուրը, 2 բաժակ ալյուրն ու խմորիչը հարիչով լավ հարում ենք: Կամաց-կամաց ավելացնում ենք մնացած ալյուրը և պինդ խմոր ենք հունցում:
Խմորի վրա բուսայուղ ենք քսում:

Խմորը գրտնակում ենք և 3 սմ հաստությամբ գծեր կտրում:

Մոտ 30 սմ տրամագծով կաթսա ենք վերցնում և ծածկում փայլաթիթեղով: 6 հատ խմոր ենք վերցնում, խաչաձև դնում կաթսայի վրա և ձևավորում ենք զամբյուղի հիմքը:

Այնուհետև հատ առ հատ վերցնում ենք խմորները և շրջանաձև անցկացնում խմորների միջով:

Արդյունքում պետք է ստանանք այսպիսի զամբյուղ:

Ծայրերը ձևավորելու համար վերցնում ենք 2 խմոր, իրար մեջ փաթաթում և ամրացնում զամբյուղի ծայրերին:

Այնուհետև 2 շերտ ենք վերցնում, հյուսում և ձևավորում զամբյուղի բռնակը: Բռնակը նույնպես դնում և ամրացնում ենք 30 սմ տրամագծով փայլաթիթեղապատ կաթսայի վրա:

Զամբյուղին և բռնակին բուսայուղ ենք քսում և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 35-40 րոպե:

Ահա և վերջ: Բռնակը զգուշությամբ փայտիկներով ամրացնում ենք զամբյուղին:

Համեղ և շատ գեղեցիկ:

Շատ գեղեցիկ թխվածք, որն արժե պատրաստել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել