Իմ գործընկերներին անչափ շնորհակալ եմ լրագրողական համերաշխության համար: 
Խախտե՞լ եմ լրագրողական էթիկան, թե՞ ոչ` այս պահին բացարձակ անկարեւոր է: Որեւէ մեկին թույլ չեմ տա վիրավորելու արժանապատվությունս: Ուղղակի ափսոսում եմ, որ սխալ բառ եմ օգտագործել: Երեւի տեղին կլիներ «համբալ» բառի կիրառումը:  

Ինչ վերաբերում է մնացած ավել-պակաս քննարկումներին, շնորհակալություն բոլորին: Դուք բոլորդ ինձ պարտավորեցնում եք շարունակել աշխատել այնպես, ինչպես դա արել եմ մինչ այժմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել