Թշնամի երկրի ռազմական կառույցը դեռ պատասխանում ու պատասխանում է, սակայն այդպես էլ որևէ նոր կամ արժեքավոր բան չի կարողանում հայտարարել։ Այս թեմային արդեն խառնվել էլ ՊՆախարարը, ԱԳ նախարարը, նախագահը, մանր-մունր այլ պաշտոնյաներ։

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վերջերս հայտարարեց, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բանակը պետք է պատրաստի խաղաղության։ Ու սրանից առաջ էլ Տոնոյանը հայտարարել է, որ ինքը բանակին նախապատրաստելու է նաև հարձակվողական տրամադրությամբ ու պատրաստ է գնալ նոր պատերազմի, որպեսզի ազատագրվեն նոր տարածքներ։ Սա էր պատճառը, որ ՊՆ Դավիթ Տոնոյանը նաև իր հերթին խորհուրդ է տալիս, որ թշնամին չգնա ավելորդ բախումների, քանի որ մեծ է հավանականությունը, որ սադրիչ գործողությունները հենց իրենց դիրքերում կլռեցվեն։

Դե քանի որ թշնամու հարցում բախտներս չի բերել, ու գործ ունենք անհասկացող հիմնարկի հետ, ապա վերջիններս պատասխանել են Տոնոյանին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ, գնդապետ Վագիֆ Դարգյահլին հայտարարել է․ «Աշխարհում չկա այնպիսի մի պետություն, որի բանակը պատրաստվում է խաղաղության: Բանակի պարտականությունն է պատրաստ լինել ոչ թե խաղաղության, այլ հատկապես պատերազմի»:

Հասկանում եք, չէ՞, որ սրանք այս տեքստով պատասխանում է մի անձի, ով ընդամենն օրեր առաջ հայտարարել է, որ պատրաստ է նոր պատերազմի մեջ մտնելուն, ու այդ նոր պատերազմից հետո իր ղեկավարած ռազմական կառույցը նոր տարածքներ է ազատագրելու։ Սրանք չեն կարողացել հասկանալ, որ երբ մենք ռազմական տեսանկյունից խոսում ենք խաղաղության մասին, ապա դա զուտ իրենց չբնաջնջելու համար ենք ասում, թե չէ մինչև իրենք բանակը պատրաստեն պատերազմի, մենք արդեն ճամփի կեսը անցած կլինենք դեպի Բաքու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել