Armtimes.com-ը գրում է.

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը հիմնովին վերանորոգվելու է: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը: Աշխատանքները նախաձեռնել են Երեւանի քաղաքապետարանը, որի ենթակայության տակ գործում է դպրոցը, եւ նախարարությունը:

Սպորտի նախարարությունից նշեցին, որ սկզբում նպատակ է եղել վերանորոգելու միայն հատակը: Հատակի մասին վաղուց է խոսվում: 2017 թ. մայիսին ՀՀ մարմնամարզության ֆեդերացիան միջազգային ֆեդերացիայից մարզագույք էր նվեր ստացել, սակայն ազատ վարժության հարթակը մինչեւ հիմա չի տեղադրվել, քանի որ, ինչպես բազմիցս նշել է հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, հատակը փտած է, եթե գործիքը դրվի, այն շատ արագ շարքից դուրս կգա: Միայն հատակի համար, ըստ Լոռեցյանի, կպահանջվեր 10 մլն դրամ:  Այս հարցի շուրջ քննարկում է եղել քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Դրանից հետո որոշվել է գործի ծավալները մեծացնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել