Ջորջինա Ռոդրիգեսը՝ Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին, Elle-ի հետ հարցազրույցում պատմել է, թե ինչպես է ծանոթացել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ:

«Առաջին անգամ մենք հանդիպել ենք Gucci-ի խանութում, որտեղ ես աշխատում էի վառաճող-խորհրդատու: Մի քանի օր անց մենք հանդիպեցինք այլ բրենդի միջոցառման ժամանակ: Այդ ժամանակ ես աշխատանքի վայրում չէի, ու մենք կարողացանք ազատ շփվել ոչ գործնական միջավայրում:

Դա սեր էր առաջին հայացքից երկուսիս համար: Իմ տունն այնտեղ է, որտեղ իմ ընտանիքն է: Ես երջանիկ եմ իմ սիրելիի ու երեխաներիս հետ»,- ասել է Ռոդրիգեսը հարցազրույցի ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել