2016-ի ապրիլը մենք պիտի հիշենք ու մատուցենք որպես դաս, որպես սեփական սխալներին ու բացթողումներին առերեսվելու և դրանք շտկելու մեզ տրված հնարավորություն։ Ապրիլը պիտի լինի պատմությունից մեզ հասցված սթափեցնող ապտակ, որն, ավաղ, բավական ցավոտ էր, բայց արդյունավետ։ Ապրիլը պիտի հիշվի որպես պատմությունից հայտնի մեր նախորդ ապրիլների հակոտնյա, որովհետև էս ապրիլին մենք միասին էինք ու զինված…Էս ապրիլին մենք մեր երկրորդ այտը դեմ չարեցինք… Էս ապրիլին տղերքն ընկան, որ մենք մնանք ոտքի վրա։ 
Ապրիլի դասերը պետք ա լավ սերտել ու մատուցել։ 

Հավերժ հիշատակ հայոց քաջերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել