Շատերը հավանաբար լսել են ջրի օգտակար հատկությունների մասին, որոնք թույլ են տալիս նվազեցնել քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 5 պատճառ՝ ավելի շատ ջուր խմելու համար:

1. Ջուրը դուրս է բերում տոքսինները օրգանիզմից

Համարվում է, որ ջուրն անհրաժեշտ է երիկամների նորմալ գործունեության համար, քանի որ դուրս է բերում տոքսինները օրգանիզմից: Բացի այդ՝ ջուրը չի թողնում, որ միներալները բյուրեղանան եւ վերածվեն երիկամային քարերի:

2. Ջուրը երիտասարդացնում է մաշկը

Ջուրն անհրաժեշտ է նաեւ մեր մաշկի համար, քանի որ այն «սնուցում է» մաշկը ներսից՝ կանխելով դրա չորացումը: Եթե Դուք մաշկի հետ խնդիր ունեք, մասնագետները խորհուրդ են տալիս օրական մի քանի բաժակ մաքուր ջուր խմել (եթե, իհարկե, հակացուցումներ չկան): Դա թույլ կտա խոնավացնել մաշկը՝ այն ավելի էլաստիկ դարձնելով:

3. Ջուրը նվազեցնում է կաթվածի հավանականությունը

Համարվում է, որ օրական մի քանի բաժակ մաքուր ջուրը կարող է նվազեցնել կաթվածի հավանականությունը եւ ընդհանրապես շատ օգտակար է սիրտ-անոթային հիվանդությունների համար: Կան, իհարկե, հակացուցումներ. որոշ հիվանդությունների դեպքում չի կարելի շատ ջուր խմել, այդ պատճառով խորհրդակցեք բժշկի հետ Ձեր սննդակարգում ավելի շատ ջուր ներառելուց առաջ:

4. Ջուրը բարելավում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը

Ջուրն անհրաժեշտ է նորմալ մարսողության համար: Այն ոչ միայն կանխարգելում է փորկապը, այլ նաեւ օգնում է օրգանիզմին ազատվել կենսագործունեության «թափոնից»: Բացի այդ՝ ջուրը մասնկացում է ստամոքսում ընթացող բոլոր քիմիական ռեակցիաներին՝ օգնելով օգտակար նյութերը «տեղ հասցնել» եւ դուրս բերել արդեն օգտագործած նյութերը:

5. Ջուրն անհրաժեշտ է հոդերի համար

Ջուրն անհրաժեշտ է հոդերում եւ մկաններում բնական «քսուկային» նյութի ձեւավորման համար, այդ պատճառով սպորտով զբաղվող մարդկանց խորհուրդ է տրվում մարզվելուց առաջ եւ հետո ջուր օգտագործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել