Azatutyun.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր հեռախոսային բանակցություններ են անցկացրել` քննարկելով Վենեսուելայում ստեղծված կացությունը:

Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության համաձայն` Մայք Փոփմփեոն կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին զերծ մնալ ոչ կառուցողական քայլերից և միանալ այն պետություններին, որոնք ավելի լուսավոր ապագա են ակնկալում Վենեսուելայի ժողովդրի համար:

Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն, Փոմփեոն նաև քննադատել է ռուսաստանցի զինվորականների ներկայությունը, որոնց նպատակը «Նիկոլաս Մադուրոյի անօրինական վարչակազմի պաշտպանությունն է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել