Armtimes.com-ը գրում է.

ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր հանդիպում-քննարկում ունեցավ Ավշար համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցչական ողջ անձնակազմի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները՝ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի գլխավորությամբ, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանը։

Արարատի մարզպետը լսեց դպրոցական անձնակազմի անդամներից յուրաքանչյուրի բողոքը, վստահեցրեց՝ Ավշարի դպրոցում տեղի ունեցող գործընթացի մասին առաջին իսկ օրվանից զեկուցվել է իրեն, այն իր ուշադրության կենտրոնում է։ Նա խնդրեց առաջացած խնդիները չտանել բամբասանքի դաշտ, այլ խոսել օրինական հիմքերով։ 

Դպրոցի ուսուցիչները միաձայն պնդեցին՝ իրավական հիմք չունի իրենց բողոքը, ներկա տնօրեն Հերմինե Անդրեասյանը վիրավորել է իրենց՝ որպես մանկավարժ։ Նրանց խոսքով՝ իսկզբանե տնօրենի հետ խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ վերջինս փորձել է աշխատանքից ազատել դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն արձանագրեց՝ ո՛չ Գայանե Մարտիրոսյանը, ո՛չ դպրոցից որևէ այլ ուսուցիչ առանց հիմքի ազատված չէ, և չի էլ կարող կամայական սկզբունքով ազատումներ լինել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել