Armtimes.com-ը գրում է.

Քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոյի (Ռուբեն Կոստանյան) մտերիմները նրա իրերը Կենտրոնական ավտոկայանից հանելուց հետո սենյակները պարզապես ավերակի են վերածել: Այն, ինչ «Հայկական ժամանակ»-ն այնտեղ տեսավ, նվազագույնը կարելի է համարել վանդալիզմ:

Նշենք, որ Կոստանյանը տարիներ շարունակ պետական շինություն հանդիսացող Կենտրոնական ավտոկայանի ներսում՝ 2-րդ հարկում, «սեփական» սենյակ եւ հյուրանոց է ստեղծել՝ ապօրինի: «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Աշոտ Մնացականյանի խոսքով՝ այդ տարածքները վարձակալված չեն եղել, քանի որ նման պայմանագրեր չկան: Ոստիկանության 6-րդ վարչությունն էլ մարտի 11-ին գնացել էր Կենտրոնական ավտոկայան ոչ միայն «զավթված» տարածքը ազատելու, այլեւ գործողություններ էին իրականացնում՝ պարզելու համար, թե արդյո՞ք ավտոկայանի հարակից շրջաններում գործող տնտեսվարողները հոսանքն ապօրինի են օգտագործել, քանի որ Կենտրոնական ավտոկայանում շարունակաբար վճարել են հարյուր հազարավոր դրամների հասնող հոսանքի վարձ։

«Հայավտոկայան» ՓԲԸ-ն ունի 27 ավտոկայան եւ 5 ենթակարգավարական կետ, դեկտեմբեր ամսին հոսանքի համար ընդհանուր վճարվել է 2 մլն 400 հազար, որի ուղիղ կեսը կազմել են կենտրոնական ավտոկայանի հոսանքի ծախսերը։ Սա նշանակում է, որ չարաշահում միանշանակ կա»,- նշում է Մնացականյանը: Նա սպասում է, որ քննությունից հետո պարզվի՝ ինչ է եղել, որքանով է սրա հետ առնչվում Կոստանյանը: Հստակ է, սակայն, որ գրեթե 2 տասնամյակ, չունենալով ոչ մի պաշտոն ավտոկայանում, Բոգոն այնտեղ ունեցել է անձնական սենյակ եւ մի քանի սենյակներ, որոնք որպես հյուրանոց են ծառայել: Կենտրոնական ավտոկայանի նախկին տնօրենը եղել է Կոստանյանի եղբայրը՝ Աշոտ Սիմոնյանը (Կոստանյանն իր ազգանունը՝ Սիմոնյան, փոխել է):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել