Վերջերս չափից ավելի շատ ենք ինչ որ եվրոպա-ամերիկաներից խոսում ու փորձում տպավորություն ստեղծել, թե մեր ազգայնականությունը հետամնաց գոմ է, ու հետ ենք մնում առաջադեմ Եվրոպայից: Նամանավանդ այդ մասին առավել բարձրաձայն են գոռում-գոչում այն մարդիկ, ովքեր իրենց կյանքում ոչ Եվրոպան, ոչ էլ Ամերիկան չեն տեսել: Երեկ մի անգամ ասացի արդեն, այսօր էլ կկրկնվեմ... Այո՛, Եվրոպան ազատ է իր մտածողության մեջ, բայց այդ ազատության մեջ մարդիկ գիտեն իրենց չափն ու սահմանը ու ազատությունը երբեք չեն վերածում գռեհկության ու այլասերվածության, իսկ մենք... Մենք փոխանակ տիպական Եվրոպային նայենք, տեսնում ենք ու օրինակ ենք վերցնում այլասերված մի հատվածից ու եվրոպական ազատությունը վերածում գռեհիկ ու այլասերված չգիտեմ ինչի: 20 օր բավարական Ալպերում մնացի ու այդ 20 օրվա մեջ մի դիսկոտեկա ու գիշերային ակումբ չհանդիպեցի ոչ մի քաղաքում... Մմի անգամ էլ բախտ վիճակվեց ներկա լինել այսպես ասած փարթիի... Դրանից հետո հիշեցի, թե մեր Երևանում որոնք են կոչվում փարթի, ու հասկացա, որ մեր երևանյանները փարթի չեն, այլ աստված գիտի` ինչ են... Բավարական Գերմանիայի աստվածավախությո՞ւնը հիշեմ, թե՞ մերոնց մեջ տարածված աղանդավորությունը ու բարոյականության կորուստը: Մի խոսքով, այս շոգին ի՞նչ ձանձրացնեմ Ձեզ... Եվրոպական ազատամտությունը ամենևին փողոցում ներքնաշորի ցուցադրությունն ու մարդկային այլասերվածությունը չէ, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, իսկ մերոնք չափի զգացողությունը թողել են 20-րդ դարում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել