Ըստ էության՝ ստեղ միակ հարցն էն ա, թե ե՞րբ կլինի։ Եթե շատ կենցաղային մակարդակով ասեմ, ապա կարծում եմ, որ մեր խնդիրն էստեղ նախապես ցույց տալն ա, որ ցանկացած պարագայում մենք ճիշտ ենք։ Կարծում եմ՝ վերջին ամիսներին տեղի ունեցողը պետք ա նաև էս կոնտեքստով դիտարկել։ Փաշինյանի դիրքորոշումն ու հայտարարությունները լավն են, բայց «զադնի դնելու» տեղ չեն թողնում։ «Զադնի» չի դնի նաև Ադրբեջանը, ինչն ուշ կամ շուտ հանգեցնելու ա ռազմական բախման։ Ինձ թվում ա՝ բոլորն են հասկանում, որ մեզ համար ընդունելի լուծմանը խաղաղ ճանապարհով հասնել հնարավոր չի, բայց բանակցել, ցույց տալ, որ մենք ճիշտ ենք, մեր դիրքորոշումն արդարացված ա, Ադրբեջանն ագրեսոր ա և այլն, պետք ա։
Հ.Գ. Համանախագահների հայտարարությանը ԱԳՆ խոսնակը, կարծում եմ, լավ ա պատասխանել՝ «ձեր մադրիդյան սկզբունքները Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններով կտրեմ» սկզբունքով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել