Նախարար Արսեն Թորոսյանը երեկ ավետեց, որ ծխախոտի հարկի 45 տոկոսով բարձրացումը կկանխարգելի 88 000 վաղաժամ մահ։ Տպավորիչ ցուցանիշներ են։ Բայց եթե մասնագետներ կան, կցանկանայի մի քանի հարցերի պատասխան այդուհանդերձ լսել։

1. Ո՞րն է «վաղաժամ մահ» հասկացության սահմանումը։ Ո՞նց ենք որոշում՝ մահը վաղաժամ էր, թե ոչ։ Օրինակ, եթե մարդ մահանում ա մինչև կյանքի սպասվող տարիքի շեմը, դա վաղաժա՞մ է, իսկ շեմից հետո՝ ո՞չ։ Կամ մանկական մահացության դեպքը վաղաժա՞մ է, թե՞ ոչ։ Մի խոսքով՝ պարզաբանեք, որ հասկանանք՝ խոսքն ինչի մասին է։

2. Ի՞նչ ժամանակահատվածի մասին է խոսքը։ 88 000 մահվան կանխարգելումը որտեղի՞ց որտեղ ա հաշվված։

Զուտ տեղեկանքի համար ասեմ, որ Հայաստանում, վերջին 5-6 տարվա վիճակագրության համաձայն, մահացության դեպքերի թիվը տարեկան 27-28 հազարի միջակայքում է։ Դրանց մոտ 65%-ը 70+ տարիքն է (ևս 17-18%-ը՝ 60-69), 2%-ը՝ մինչև 14 տարեկան տարիքը։ Այսինքն՝ 15-69 տարեկանների մահացությունը կազմել է 7.5-8 հազար։ Այստեղից հանեք ճանապարհա-տրանսպորտային պատահարների, հանցագործությունների, մարտական հերթապահության, արտակարգ դեպքերի հետևանքով վաղաժամ մահվան դեպքերը (պլյուս-մինուս 1000), կստացվի տարեկան 7000 դեպք։ Մնում է հասկանալ, թե նշված 7000-ից քանիսն է կապված ծխախոտի ակտիվ կամ պասիվ օգտագործմամբ, որպեսզի հասկանանք՝ քանի տարում 88 000 մահ կկանխարգելվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել