Բարև:) Այսօր որոշեցի գրել մի թեմայի շուրջ, որն իմ հետաքրքրությունը միշտ շարժել է: Ցանկացած աղջկա հանդիպելիս ակամա միշտ ուշադրություն եմ դարձնում նրա դիմահարդարմանը: Ինքս աղջիկ լինելով` դիմահարդարման նրբություններին տիրապետում եմ և կարծում եմ, որ մեր ժամանակներում աղջիկները պետք է տիրապետեն այդ նրբություններին, որպեսզի սեփական գեղեցկությունն ընդգծելու կամ թերությունները քողարկելու համար ավելի չբարդացնեն ամեն ինչ
: Փաստն այն է, որ այսօր առօրյա կյանքում կարելի է հանդիպել երեկոյան վառ դիմահարդարմամբ աղջիկների: Իհարկե, ուրախալի է, որ մեր աղջիկներն այսօր ձգտում են նորաձև և խնամված երևալ, սակայն երբեմն անցնում են բոլոր սահմանները: Արդյունքում արհեստականորեն և վիզուալ ավելի մեծ են երևում, տհաճ է լինում նայել ընդհանուր դեմքին, որի վրա ահռելի քանակությամբ շպար կա, այն էլ գույների ու երանգների ոչ ճիշտ համադրությամբ: Կփորձեմ առաջ բերել մի քանի սխալներ, որոնք դիմահարդարման մեջ աններելի են և ակնհայտորեն վատ արդյունք են ցուցաբերում: Այդ իսկ պատճառով օրինակներս կբերեմ հայտնիների դիմահարդարման շրջանակում, որպեսզի ընկալենք, որ նրանք ևս կարող են աշխատել ոչ պրոֆեսիոնալ դիմահարդարների հետ:
1. Դիմահարդարների մեծ մասը խնդիիր ունի սպիտակ գույնի հետ աշխատելիս: Սպիտակ գույնով կամ դրան մոտ երանգներով սովորաբար ընդգծում են աչքի ներքևի կոպի և այտոսկրի միջև ընկած հատվածը, կամ հոնքի և վերին կոպի միջև հատվածը: Առաջին դեպքում ընդգծում են այտոսկրերը, իսկ երկրորդ դեպքում աչքերին վիզուալ խորություն են տալիս: Իսկ երբ չարաշահում են….
…. մմմմմ, այո…. սարսափելի է…
2. Վառ շրթներկ ընտրելիս սովորաբար շուրթերը եզրագծում են քողարկող նյութով, բայց ոչ շատ բաց երանգի…
3. Շարունակելով վառ շրթներկի թեման` պիտի նշեմ նաև, որ շատերը թույլ են տալիս նաև այս սխալը. վառ շրթներկի դեպքում պետք է հնարավորինս նուրբ ընդգծել աչքերը: Քանի որ շուրթերն արդեն շեշտված են, ուրեմն ուշադրությունը բևեռում ենք միայն շուրթերի վրա: Եվ նաև հակառակը: Եթե աչքերն ենք ընդգծում, ուրեմն շուրթերը պետք է ներկված լինեն բաց երանգի շրթներկով:
Համոզված եմ, որ ակնահաճո չէ…
Իսկ սա ճիշտ դիմահարդարում է: Մուգ շրթներկ, սակայն ոչ շեշտված աչքերի դիմահարդարում:
3. Դիմահարդարման մեծագույն սխալներից է նաև տոնային քսուքի երանգի սխալ ընտրությունը: Տոնային քսուքը պետք է ճիշտ և ճիշտ համապատասխանի մաշկի գույնին: Քանի որ այսօր թխահերներն ու թխամաշկ գեղեցկուհիները գրոհել են նորաձևության աշխարհը, մեր աղջիկները մուգ տոնային երանգներով ցանկանում են քողարկել իրենց սպիտակ, գունատ կամ կարմրավուն մաշկը: Սակայն դա նկատելիորեն տգեղ է, երբ դեմքի և պարանոցի մաշկի գույները բացարձակ տարբեր են: Նույնքան տգեղ է, երբ դեմքի մաշկն է գունատ, իսկ պարանոցի մաշկը` մուգ: Դիմահարդարման մեջ մինիմալիզմն իրոք գնահատելի է:
4. Վերջին խորհուրդս ցանկանում եմ հղել երիտասարդ աղջիկներին: Դուք գեղեցիկ եք ձեր տարիքին համապատասխան նուրբ երանգներով դիմահարդարումով: Համեմատեք խնդրեմ…
Էմմին առավել գեղեցիկ է առաջին լուսանկարում, քանի որ շպարված է իր տարիքին և մաշկին համապատասխան երանգներով ու չափաբաժնով ![]()
Տոնային գունատ քսուքներին, որոնք դուք քսում եք ձեր շուրթերին գունատ տեսք տալու համար, կարող են փոխարինել շուրթերի համար նախատեսված հյութեղ փայլերը, որոնք վիզուալ կմեծացնեն ձեր շուրթերն ու թարմ տեսք կհաղորդեն:
Արհեստական թարթիչները միշտ չէ, որ գեղեցիկ են, նամանավանդ, որ անփույթ ու տգեղ են դրված:
Գեղեցիկ է ու նուրբ, այո… Սակայն փայլերը նախընտրելի են երեկոյան դիմահարդարման մեջ:
Այսքանը:) Հուսով եմ` խորհուրդներս ինչ-որ չափով օգտակար կլինեն…



















