Վերջին շրջանում հայաստանյան սորոսականների ակտիվացումը հիշեցնում է մեռնելուց առաջ տեղի ունեցող ինքնազգացողության թվացյալ բարելավում, բայց սա միայն թվացյալ է. անխուսափելին տեղի է ունենում ակնթարթորեն և անսպասելի: Մահվան հանգամանքները միայն ներհայաստանյան գործընթացի արյունք չեն, այլև համաշխարհային: Սորոսականության «արժեզրկումը տեղի է ունենում ողջ աշխարհում` ԱՄՆ-ում, Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներում, Չինաստանում և այլուր: Սա սորոսական շրջանակներում խորը տագնապ է առաջացնում: Տագնապ կա հենց նույն Սորոսի վերջին հրապարակային հոդվածներում, որը վերաբերում է Եվրոպայի ինտեգրացիոն ապագային:

Եթե հակիրճ բնութագրենք սորոսականությունը, ապա կարող ենք ասել, որ այն հմայիչ փաթեթավորված կործանարար սոցիալական չարիք է՝ կոչված ոչնչացնելու ժողովուրդների ինքնությունը, վերածելու նրանց անդեմ, միասեռ և գերկառավարելի զանգվածի: «Համաշխարհային կորպորատոկրատիայի» կողմից առատ ֆինանսավորվող նախագիծ է, որի իրագործման համար ընդունելի են բոլոր միջոցները՝ կեղծ ֆիլանտրոպիայից մինչև այլատյացությության և բարբարոսության զանազան դրսևորումներ: Կա առատորեն ֆինանսավորվող ցանցային ագենտուրա, որը քողարկված եզրույթների և «մտահոգությունների» ներքո լծված է կենսագործելու այս ամենը: Նման ագենտներին պայմանականորեն անվանենք «սորոսյան տզրուկներ»: Նմանատիպ տզրուկների պակաս տարիներ շարունակ չի զգացել նաև Հայաստանը, որոնք ջանք չեն խնայել՝ ողջ երկրով մեկ ձևավորելու ապակայունացնող օջախներ: Բնական էր նաև նրանց ակտիվ մասնակցությունը թավշյա գործընթացներին: Բնական էր, որ ակնկալում էին նաև մեծ և ինքնուրույն ներգրավածություն հետհեղափոխական կառավարչական գործընթացներում: Ակնկալիքները, սակայն, բավարարվեցին մասամբ: Լևոն Բարսեղյանի պես տզրուկներն իրենց բավականաչափ «գնահատված» չզգացին, և նրանց մեջ ծվարած սորոսյան կեղտոտ բնությունը սկսեց փայլել կրկնակի թափով: Պատճառը մի կողմից «ձնագնդի էֆեկտով» մեծացող համաշխարհային արհամարանքն էր սորոսականության նկատմամբ, մյուս կողմից՝ հակաիշխանական ճամբարում ինքնության պահպանման մտահոգություններով պայմանավորված հակասորոսական ուժգնացող տրամադրությունները: Պարզ էր, որ «սորոսական տզրուկների» հիստերիան նոր թափ պետք է հավաքեր: Սորոսական տզրուկ Լևոն Բարսեղյանը հիստերիայի սլաքն ուղղեց հակաիշխանական դաշտ՝ հանրության գիտակից շերտերի հակասորոսական բնական պահանջին տալով քաղաքական երանգ: Բանն այն է, որ նման տզրուկներին չի բավարարում սորոսյան փիլիսոփայությամբ պայմանավորված հետհեղափոխական ինքնաոչնչացման դինամիկան: Սորոսը մեռնում է, մեռնում է ամենուր: Ժամանակն իրենց օգտին չի աշխատում: Անգամ իշխանական ճամբարում են որոշները սկսել սորոսականնությունն ընկալել որպես վիրավորական պիտակ: Ժամանակը գնում է, իսկ Լևոն Բարսեղյանի պես տզրուկները չեն կարողացել Հայաստանում լիարժեք ինստիտուցիոնալիզացնել այլասերվածության տարաբնույթ դրսևորումները, հայ-թուրքական «հարսանիքը» չի կայացել, սեփական որդին Ադրբեջանի «պատվավոր քաղաքացի» չի դարձել, ռուսատյացությունը պետական քարոզչական մակարդակի չի բարձրացվել, հայի ինքնության կարևոր հենասյուները վտանգված են, բայց դեռ ապրում են:

Հիստերիայի դրևորմանն օժանդակեց նաև Սորոսի վերջին հրապարակային գրառումներից մեկը, որով բարձրաձայնվում էր, այսպես կոչված, թավշյա հեղափոխության նկատմամբ ունեցած դրական ակնկալիքների մասին: Տզրուկները լեզու առան և փորձում են «հաթաթա» տալ բոլոր նրանց, ովքեր գիտակից հակազդեցություն են դրսևորում սորոսականության քայքայիչ սպառնալիքին: Հանրային առողջ հակազդեցությունը տզրուկ սորոսական Լևոն Բարսեղյանը փորձում է ամեն կերպ քաղաքականացնել՝ օգնություն խնդրելով վարչապետ Փաշինյանից: Սա ևս վկայությունն է այն բանի, որ սորոսականությունն ու նրա տզրուկները հիվանդագին տվայտանքի մեջ են: Կյանքը մոտ է վախճանին և սորոսական կանխազգացողությունը հուշում է նրանց այդ մասին: Մեռնողի երեսին ընդունված չէ թքել, և նաև կոռեկտությունս թույլ չի տալիս ցածրանալ և հայելային հակադարձումներով խոսել տզրուկների հետ, բայց մի բան վերջին անգամ չարձանագրել չեմ կարող: Եթե Նիկոլի «ձվերից կախված մնալը» համարում եք «ջրի վրա» մնալու ձեր վերջին հույսը, փորձեք: Իսկ թե որքան պատրաստ կլինի դիմանալու այդ «ցավին», դա էլ թող Նիկոլը որոշի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել