Armtimes.com-ը գրում է.

Ռուբեն Հախվերդյանի սկանդալային հարցազրույցը լրջորեն ալեկոծեց հանրային կարծիքն ու բուռն քննարկումների առիթ դարձավ։ Նա, հիշեցնենք, հայտարարել էր, թե ղարաբաղցիներն ըստ էության ադրբեջանցիներ են ու պիտի «վաբշե մաքրվեն ստեղից»։

Խնդիրն, իհարկե, Ռուբեն Հախվերդյանը չէ, ոչ էլ ամեն անհեթեթություն մեկնաբանելու անհրաժեշտություն կա։ Անձամբ նրա դեպքում կարելի է ընդամենը հետեւություններ անել, որ, ասենք, այսուհետ լավ կլինի հեռուստաընկերությունների տաղավարներում ալկոտեստերներ տեղադրել, կամ էլ, եթե դա հնարավոր չէ, ստիպել, որ հարցազրույց տվողը եթեր մտնելուց առաջ «մի հատ հո անի»։

Խնդիրն այդ անընդունելի հայտարարությանը հաջորդած քննարկումների որակն ու թաքնված նպատակներն են։ Ի՞նչ է տեղի ունեցել իրականում։ Հայտնի երգահանը ուղիղ եթերից հայտարարում է, թե ղարաբաղցիներն ադրբեջանցիներ են, ու սոցկայքերում հայտնվում են այս անհեթեթության հարյուրավոր /իրական, թե ֆեյք՝ տվյալ դեպքում այնքան էլ էական չէ/ պաշտպաններ, որոնք իրենց հիացմունքն են արտահայտում «Ռուբոյի դուխի» առթիվ, կրկնում են նույնը, մի երկու բան էլ իրենց կողմից են ավելացնում, մի խոսքով՝ առաջ են տանում քարոզչական այն գիծը, որն ադրբեջանցիները տասնամյակներ շարունակ փորձում էին արմատավորել մեր գիտակցության մեջ ու չէին կարողանում։ Չի բացառվում, իհարկե, որ այդ ֆեյքերի մի մասի անվան տակ հենց Ադրբեջանի հատուկ ծառայություններն են գործում, բայց վստահաբար՝ կան նաեւ այնպիսիք, ովքեր անկեղծորեն հավատացած են, թե քանի որ նախկին նախագահները /Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը/ ղարաբաղցիներ են, իրենք պարտավոր են ղարաբաղցիների դեմ հնչեցված ցանկացած հայհոյանք «լայքել», ու դրանով իրենք պայքարում են ռեւանշիզմի դեմ, նպաստում են նախկինում կատարված հանցագործությունների բացահայտմանը, մի խոսքով՝ մեծ ծառայություն են մատուցում հեղափոխությանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել