Ժողովուրդ, ինչ ասում եմ, ուշադիր, լուրջ ա։

Ժամանակակից աշխարհում՝ ավտորիտարից մինչև ժողովրդավարական, ժամանակակիցն էլ՝ մ․թ․ա 30000 թվից մինչ էսօր, գույքի նկատմամբ իրավունքը եղել ա սուրբ կով։ Հասկանում եք՝ կադաստր չի եղել, բայց ոչ մի բանտուստանցի չի հանդգնել ուրիշի գույքի նկատմամբ հավակնություն ցույց տալ, եթե դա ագրեսիայի արդյունք չէ։ Էս ջոկեցիք։

Նույն ժամանակակից աշխարհում սուրբ կով ա նաև անմեղության կանխավարկածը, այսինքն՝ կարում ես՝ ապացուցի, որ գողացել եմ, թալանել եմ, սպանել եմ, չես կարում, ուրեմն՝ ոչինչ էլ չեմ արել, արդար վաստակել եմ։ Էս էլ ջոկեցիք։

Հիմա գանք մեր օրեր, Հայաստան։ Փորձ ա արվում ներմուծելու մեղավորության կանխավարկածը, ծիպը՝ ապացուցի քեզ ուրդուց, չապացուցեցիր՝ գողցել ես։ Թվում ա՝ ախմախություն ա։ Իրոք ախմախություն ա, բացի... Բացի ահաբեկչության դեմ պայքարի քեյսերից։

Մի խոսքով՝ շանս կա Սաշիկից ու Լֆիկից վազվրատ անելու, եթե թեթևի մեջ ապացուցենք, որ Ալ-Քաիդան իրանք են պահել։ Ի՞նչ կարծիքի եք, արժե՞։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել