Ադրբեջանի իշխանության կողմից պետական մակարդակով կազմակերպվեց և ամբողջ ընթացքում հովանավորվեց հայ ժողովրդի հանդեպ նոր եղեռն և զանգվածային տեղահանություն 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում:

Երեք օր շարունակվող սպանդի արդյունքները զարհուրելի էին, ջարդարարների գործողություններն՝ անօրինակ դաժան. ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով՝ մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական՝ հազարից ավել սպանվածներ, որոնց մեծ մասը՝ խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզված, հազարավոր վիրավորներ, հարյուրավոր բռնաբարվածներ, այդ թվում՝ մեծ թվով անչափահասներ, 18.000 փախստականներ, մի քանի հարյուր ավերված ու թալանված բնակարաններ, տասնյակ կողոպտված կրպակներ, խանութներ, արհեստանոցներ և հասարակական նշանակության օբյեկտներ, մի քանի տասնյակ հրկիզված ու ջարդված ավտոմեքենաներ և այլն։

Ջարդարարներից պատասխանատվության է ենթարկվել միայն 94 մարդ, և նրանցից միայն մեկի նկատմամբ է մահապատժի դատավճիռ կայացվել։ ԽՍՀՄ փլուզումից հետո ոճրագործների շատ գործեր կարճվել են, և նրանց մեծ մասն ազատ է արձակվել։ Ոճրագործությունը պաշտոնապես չի դատապարտվել, և զոհերի հարազատներին ցավակցություն չի հայտնվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել