Իրանցիները հետաքրքիր ժողովուրդ են։ Այսօր Դիզֆուլում, որտեղ գտնվել է տխրահռչակ Անհուշ բերդը, տեղացի համալսարանականներից մեկը, իմանալով, որ Հայաստանից եմ, մոտեցավ և ծանոթանալուց հետո ասաց. «Ներողություն եմ խնդրում, որ ժամանակին անարդար ենք վարվել ձեր արքայի հետ՝ բանտարկելով նրան այստեղի բերդում»։

Ի՞նչ իմանար մեր արքա Արշակ Բ-ն, որ մոտ տասնվեց դար հետո իր հայրենակցից ներողություն է խնդրելու Շապուհ Բ-ի հայրենակիցը։

#ՀայաստանԻրանբարեկամություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել