Սումգայիթի ջարդերից մեկ օր առաջ ադրբեջանական իշխանությունը երկրում ստահոդ լուրեր էր տարածում հայերի հետ կապված: Սումգայիթում կրքերը բորբոքելու համար տարածում էին լուրեր, իբր Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին, թալանում նրանց ունեցվածքը և այլն։ Մասնավորապես, սադրիչ ազդեցություն է ունեցել ԽՍՀՄ գլխավոր դատախազ Կատուսևի հեռուստատեսային ելույթի ժամանակ հրապարակված Ասկերանի դեպքերի ընթացքում երկու ադրբեջանցիների սպանության մասին տեղեկությունը։

Ջարդարարներին բաժանել էին հայերի բնակարանների ցուցակները: Ոճիրն իրականացնելու համար արտադրամասերում մետաղաձողեր և այլ գործիքներ էին պատրաստում, թմրանյութեր և ոգելից խմիչքներ էին բաժանվում։ Բացի այդ՝ անջատված է եղել հայերի հեռախոսային կապը, միտումնավոր չեն գործել ՆԳ և շտապ օգնության ծառայությունները, հայերի տեղերը բացահայտելու համար գործի է դրվել պայմանական և ազդանշանային համակարգ և այլն։

Սումգայիթի ջարդերն ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանություն էր հայ ազգաբնակչության նկատմամբ: Ջարդերը տեղի ունեցան 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, բայց դրա առաջին քայլերը կատարվեցին հենց փետրվարի 26-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել