Եղանակային պայմանների փոփոխության արդյունքում ցանկացած բանակում տեղի են ունենում շինարարական աշխատանքներ։ Դրանցով զբաղվում են նաև թշնամու բանակի ներկայացուցիչները ու վերջերս տարածված այն կարծիքը, թե թշնամին ամրապնդում է իր դիրքերը, իրոք համապատասխանում է իրականությանը։

Բայց ստեղ մեկ այլ կողմ ու կարծիք էլ կա, որը նույն եռանդով չի տարածվում։ Հայկական բանակը ևս բարելավում է իր դիրքերը։ Որոշ մասը եղանակային պայմանների փոփոխության հետևանքով, որոշ մասն էլ անհրաժեշտությունից և արդիականացումից ելնելով։

Ի վերջո աշխարհը առաջ է գնում, մարդիկ զարգանում են, դրան զուգահեռ առաջ է գնում ամեն բան ու օր օրի վրա, ամիսը ամսվա վրա ու տարին տարվա վրա միշտ աշխատանքներ են կատարվում առաջնագծում ինչպես մեզ մոտ այնպես էլ թշնամու մոտ։

Իսկ միմյանց վրա չկրակելը դա չի նշանակում, որ մենք կամ իրենք թույլ ենք տալիս միմյանց, որ շինարարական աշխատանքներ տարվեն։ Պարզապես հասկանալի է, որ ամեն տրակտորի աշխատանքի ժամանակ չես կարող ինքնաձիգի ամբողջ փամփուշտները դատարկել սարքրերի ու երկաթի կտորների վրա։

Կոնկրետ հայկական բանակի դեպքում, զորքը ցանկացած պահի կանխում է ադրբեջանցիների այն բոլոր քայլերը, որոնք կարող են վտանգավոր լինեն մեզ համար։

Եթե քաղաքականությունը դնենք մի կողմ, ապա կարելի է ասել, որ զորքին չեն հետաքրքրում ՝ թշնամին շատ է կրակում, թե քիչ, որ ըստ դրա գործողություններ կատարեն առաջնագծում։ Սահման պահող զինծառայողները ցանկացած խախտումի՝ կլինի դա զենքով, թե շինարարական, տալիս են համարժեք պատասխան ու լռեցվում են թե կրակոցները, թե տրակտորների աշխատանքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել