Ավստրալիայի վարորդները այս տարվա մարտի 1-ից կկարողանան անհատականացնել իրենց մեքենաների համարները՝ դրանց էմոջիներ հավելելով, հաղորդում է CNN-ը:

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի բնակիչները շուտով կարող են իրենց ավտոմեքենաների համարներին «սմայլիկներ» ավելացնել: Համարները նախկինի նման կազմված կլինեն երեք թվանշանից և երկու տառից: Էմոջիները պաշտոնական գրանցման համարի մաս չեն կազմի: Այնուամենայնիվ, վարորդները հնարավորություն կունենան իրենց հայեցողությամբ զարդարելու սեփական մեքենայի նշանները:

Քվինսլենդի թագավորական ավտոմոբիլային ակումբի խոսնակ Ռեբեկա Մայքլը «ավտոմեքենաների էմոջիների» ներդրումը լավ նախաձեռնություն է համարում: Նրա խոսքերով՝ էմոջիները շուտով ինքնարտահայտման միջոց կդառնան նաև այլ հարթություններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել