Սաշիկն աչքիս լույսը չի, ավելին ասեմ՝ ես չեմ բացառում, որ իր ունեցվածքի զգալի մասը կարող է ունենալ անօրինական ծագում, բայց դրա հետ մեկտեղ այն, ինչ տեղի է ունենում հիմա, չի կարելի այլ կերպ կոչել, քան ռեկետ: Ռեկետ, որն իրականցվում է պետական մակարդակով և հովանավորվում երկրի բարձրագույն պաշտոնյաների կողմից: 

Սխեման շատ պարզ է․ սկզբում, խախտելով քաղաքացու անձնական տվյալների գաղտնիությունը, հանրայնացվում է այս կամ այն նախկին պաշտոնյայի կամ նրա ընտանիքի ունեցվածքը (հաճախ ուռճացված), դա ակտիվ տարածվում է ԶԼՄ-ներով և սոցցանցերով՝ ստեղծելով համապատասխան հանրային կարծիք և «ժողովրդական» վրդովմունք: Հետո, խախտելով քաղաքացու անմեղության կանխավարկածը, հայտարարվում է այդ ունեցվածքի իբրև թե անօրինական ծագման մասին՝ դրա հետ մեկտեղ ոչ մի փաստ չբերելով, հետո քաղաքացուց պարզապես պարտադրաբար այդ ունեցվածքն ամբողջությամբ կամ մասամբ խլում են հավանաբար ինչ-որ գործարքի դիմաց, օրինակ՝ հանգիստ թողնելու և էլ չանհանգստացնելու:

Դասական սխեմա ա, ոչ մի նոր բան: Այդպես են վարվել հետհեղափոխական Վրաստանում, Ուկրաինայում և աշխարհի շատ այլ երկրներում: Նույնը և մեր աչքերի առաջ տեղի է ունենում այսօր Հայաստանում, միայն թե սա օրինականության և արդարության հետ ոչ մի կապ չունի և հաստատ չի նպաստելու ներդրողների հոսքին դեպի Հայաստան, որովհետև այս կամ մյուս իշխանությունները կարող են նույն կերպ վարվել և իրենց ունեցվածքի հետ: 
Ես չեմ արդարացնում տվյալ դեպքում Սաշիկին կամ այլ նախկին իշխանավորներին, բայց միաժամանակ կուզենայի տեսնել այս գործերով հարուցված քրեական գործեր, ապացույցներ և դատական որոշումներ, որ այս գումարներն ունեն անօրինական ծագում, կոնֆիսկացված են պետության կողմից և վերադարձված տուժած կողմին: Ո՞վ ասաց, որ այդ գումարները բյուջեից են գողացված, որ պիտի բյուջե վերադարձվեն: 
Այդպես են վարվում օրենքի երկրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել