Ռուսաստանի Դաշնության առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Բժշկական գիտությունների ակադեմիայի անդամ Լեյլա Ադամյանը պատմել է, թե մարդն ինչ կարող է անել 100 տարի ապրելու համար:

Ադամյանի խոսքով՝ մարդու երկարակեցությունը 50 տոկոսով կախված է նրա գեներից, իսկ մյուս կեսը՝ սովորություններից:

«Դրանք հիմնականում մոտիվացված մարդիկ են, որոնք ունեն նպատակներ, ովքեր ունեն սիրած աշխատանք, պարտականություններ ընտանիքի նկատմամբ, պետության հանդեպ: Կյանքի տևողությունը 50 տոկոսով կախված է գենետիկայից և սովորություններից, 20 տոկոսով՝ բժշկության մակարդակից, 15 տոկոսով՝ ժառանգականությունից և ևս 15 տոկոսով՝ էկո համակարգից»,- Rusarminfo-ն մեջբերում է բժշկուհու խոսքը, որով նա հանդես է եկել «Առողջ հասարակություն» համաժողովում:

Նա հավելել է, որ տվյալ հարցում շատ բան կախված է մարդու նախասիրություններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել