Այսքան տարիների ընթացքում մեր զինված ուժերը երբեք չեն փորձել որևէ զոհի անուն չհրապարակել կամ հասարակությունից գաղտնի պահել։ Եթե թեկուզ գործին վերաբերվող հարցերը ինչ-որ խուճուճ ձևերով են լուծվել, միևնույնն է զոհված կամ վիրավորված զինվորի մասին միշտ պաշտոնական տեղեկություն է տրվել հասարակությանը։

Բանակում լավ գիտեն, թե մեր ժողովուրդը ինչպես է վերաբերվում բանակին ու զինվորին։ Լավ են գիտակցում, որ երկիրը փոքր է ու գաղտնիք պահելը այդքան էլ հեշտ բան չի։ Հատկապես երբ գաղտնիքը վերաբերվում է զոհված զինվորի լուրի մասին։ Մեկ շաբաթվա ընթացքում ամենահեռավոր գյուղից լուրը կգա ու կհասնի մայրաքաղաքի ամենակենտրոնական հատված։

Հիմա անկեղծ չեմ հավատում, որ սկսում ենք ադրբեջանական ոճով աշխատել ու տեղավորվում է խաղաղության նախապատրաստվելու մեջ։ Ի՞նչ է անում Ադրբեջանը։ Զոհված կամ վիրավոր զինվորների մասին չի պաշտոնապես չի հայտարարում, որի մասին կարողանում են իմանալ, մամուլը գրում է, բայց պաշտոնական որևէ անդրադարձ չի լինում։ Նման կերպ փորձում են իմիտացիա ստեղծել, թե իրենց վիճակը լավ է առաջնագծում։

Հիմա ես չեմ ցանկանում հավատալ, որ այսքան տարվա կատարած աշխատանքը ջուրը կգցեն ու ժողովրդի վստահությունը կչարաշահեն։ Նման քայլ անելու համար մի այլ՝ ավելի կարևոր, առիթ է պետք, որի մասին երևի դեռ չեն հայտարարում, բայց ցանկանում եմ հավատալ, որ նման ինչ-որ լուրջ պատճառ կա, որ սկզբից չեն հայտարարել զոհի մասին։

Այլ պարագայում այս քայլը որևէ բացատրություն չունի, որի մեջ կարող է շարքային քաղաքացին տեղավորվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել