Davit_Muradyan
    - Նույն գետը երկու անգամ չես մտնի,- ասել է մեզ հայտնի առաջին փիլիսոփաներից մեկը, և մենք հնուց անտի գիտենք, որ սա դիալեկտիկայի օրենքն է: Բայց ջրերն ամեն վայրկյան փոխվում են, իսկ հունը, որպես կանոն, մնում, ինչն արդեն հիշեցնում է մետաֆիզիկականի մասին:
    Առանցքի անխուսափելի որոնումներ: Հատկապես արագահոս, հատկապես նորացող ժամանակների հորձանուտում:
    Ավելի քան քառասուն տարի առաջ, երբ Անդրեյ Բիտովը գրում էր «Հայաստանի դասերը», առաջին հերթին ռուս ընթերցողներին նկատի ուներ, և հետո միայն` հայերիս: Սովետական ստանդարտի միջին թվաբանականին հակառակ, նա տեսել էր մի հետաքրքիր կենսակերպ, որը կարողանում է պահպանել ազգ սնող արժեքների համակարգը`առանց հետ թողնելու նրան դարից: Այդ մասին նա ցանկանում էր պատմել իր ժողովրդին, որպես «հայկական ինքնապաշտպանության» առարկայական դաս: Բայց մենք էլ մեր հերթին, կարդալով այդ տաղանդավոր հայացքը, մեկ անգամ ևս ճանաչեցինք մեզ:
    Բիտովի նկարագրած ժամանակները անցյալ են: Առանցք վերագտնելու խնդիրը`օրվա հարց: Տեսեք` կարող ենք ինչ-որ մի շփոթմունք, տագնապի պես մի բան, անվստահ ինքնարդարացման փորձ կամ նույնիսկ` ինքնամեղադրանքի համարձակություն նշմարել այս տարվա գլխավոր «Հայակին» արժանացած ֆիլմի «Այդ ես չեմ» վերնագրի մեջ: Սա նոր սերնդի ֆիլմն է, նոր ժամանակի զավակ: Լավ ֆիլմ է` իր մրցանակը վաստակած, այդ սերնդի մուտքը խորհրդանշող: Պատմաշրջանների կտրուկ անկյունադարձի մեջ`սասանված ինքնության նշա՞ն: Արքիմեդյան հենակետի կորո՞ւստ, հունը կորցրած գե՞տ:
barev es em   Բայց մեր կինոն մեկ ուրիշ վերնագիր էլ գիտի: Դարձյալ մանիֆեստային: Դարձյալ նոր սերնդի խոսք: Իր ով-ինչ լինելու վրա վստահ, հողին ու հիշողությանը հարազատ, բայց և մեծ աշխարհի հետ հավասար, - «Բարև, ես եմ» - քսաներորդ դարի հայը` իր ինքնահաստատման մասին:
   Ես չեմ նույնացնում այս ֆիլմերի գեղարվեստական արժեքը: Ու չեմ հակադրում միմյանց: Միավորողն այն է, որ դրանք շատ ինտիմ են: Եվ յուրաքանչյուրը` իր ժամանակի նշան: Եվ իր ժամանակի հանդեպ` ազնիվ: Ինձ հետաքրքրում է մեկ ուրիշ հանգամանք. կենտրոնաձիգ պատմահոգեբանության և կենտրոնախույս պատմահոգեբանության հարաբերությունը: Միանգամայն տարբեր վկայություններ` միանգամայն տարբեր ժամանակների մասին:
Շարունակությունը՝ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել