Armdaily.am-ը գրում է.

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակել է դատավորներ Արա Կուբանյանին և Ռուբեն Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը։ Դատավորներ Կուբանյանին և Ափինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հարցը խորհուրդը քննարկել է 2019 թվականի հունվարի 24-ին կայացած նիստում։

Նիստի ընթացքում Խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ գլխի դրույթներին համապատասխան և շրջանակներում, հանդես գալով որպես դատարան, քննել է Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունները՝ դատավորներ Արա Կուբանյանին և Ռուբեն Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալԲԴԽ-ն որոշել է դատավոր Կուբանյանին հայտըարարել խիստ նկատողություն, իսկ Ափինյանին՝ նկատողություն


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել