Էսօր առավոտյան լրատվամիջոցներից ինձ հրավիրեցին՝ քննարկելու կառավարության ծրագիրը։ Բնական է՝ մերժեցի՝ պնդելով, որ ճիշտ կլինի, եթե առաջին էտապում «Իմ քայլի» ներկայացուցիչներ հրավիրեք։ Դրանից հետո կորոշենք՝ արժե վերլուծել, թե ոչ։ Մի քանի ժամ անց արդեն լրագրող ընկերներս զանգվածաբար գրոհել են հեռախոսս, թե սենց չի լինի։ Կառավարության անդամներին, տնտեսագետ-պատգամավորներին, «Իմ քայլի» ներկայացուցիչներին, ում զանգում ենք չեն արձագանքում, բա մենք ոնց լուսաբանենք։ Մեկը նույնիսկ նյարդայնացավ ու թե՝ եթե ծրագիրը լուսաբանելն ու մեկնաբանելը մեր վրա պիտի թողեիք, մեզ մտցնեիք ցուցակ։ Ասածս որն ա։ Տղաներ և աղջիկներ։ Սիրելի իմքայլականներ։ Ծրագիրն առայժմ նախագիծ ա։ Փորձեք այն հանրայնացնել։ Ներկայացրեք ձեր մոտեցումները։ Հիմնավորեք։ Մարդկանց բանի տեղ դրեք։ Լրագրողներին բանի տեղ դրեք։ Իգնոր մի արեք։ Դա ձեր գործն ա։ Դուք դրա համար վճարվում եք։ Մի թաքնվեք։ Երբեք չմտածեք, որ կապիտալիզացվելու եք լռությամբ։ ՀԳ. Հանուն արդարության պիտի ասեմ, որ Artak Yeghiazaryanը պիտի հյուրընկալեր Hamazasp Danielyanին։ Ասածս որն ա՝ իշխանության ներկայացուցիչներից ոչ բոլորն են ընդհատակ անցել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել