Լավ ու վատ պաշտոնյաներ եղել են, կան ու լինելու են:
Կարգազանցներ և օրինազանցներ եղել են, կան ու կլինեն:
Այլ հարց է, թե ինչ է լինում նրանց հետ...

Կարգազանցը շարունակո՞ւմ է խախտել կարգը, թե՞ պատասխանատվության է ենթարկվում:
Թալանչին շարունակո՞ւմ է թալանել, թե՞ պատասխանատվության է ենթարկվում:
Հասարակությունը չի դժգոհում վատ երևույթների առակայությունից, դժգոհում է դրանց վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներից:

Հասարակությունը դժգոհում է այս կամ այն չինովնիկից և ակնկալում է պատասխանատվություն, իսկ կառավարման համակարգից սկսում է դժգոհել, երբ վերջինս պատասխանատվության չի ենթարկվում:

Պետք է փաստել մեկ բան` կա՛մ պատասխանատվության ինստիտուտը ներդրված չէ, կա՛մ բոլորն անսխալական են ու գործում են անթերի:

Թվարկե՞մ սխալներ ու թերություններ, թե՞...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել