odd type writers
    Սելիա Բլյու Ջոնսոնը մի քանի գրքերի հեղինակ է, ում վերջին «Odd Type Writers» («Տարօրինակ գրողները») գրքում նկարագրել է հայտնի գրողների տարօրինակ սովորությունները: Այստեղ ներկայացված են այդ գրքից ինը հեղինակների տարօրինակությունները:

    Բանաստեղծ և դրամատուրգ Ֆրիդրիխ Շիլլերը խիստ առանձնահատուկ էր վերաբերվում իր գրելու պրոցեսին: Նա մեծամասամբ գիշերն էր աշխատում և կարմիր վարագույրներ էր կախել իր աշխատասենյակում, և արևի լույսը երբեք չէր ընկնում սենյակ: Երբ հոգնած էր լինում, ոտքերը դնում էր սառը ջրի մեջ, որպեսզի կարողանար արթուն մնալ ու գրել: Սակայն գրողի ամենաառանձնահատուկ սովորությունը կապված էր մրգի հետ: Աշխատանքի ընթացքում նա միշտ իր մոտ պահում էր փչացած խնձորների գզրոց: Նեխած մրգից գարշահոտություն էր տարածվում, ինչը Շիլլերի ընկեր Վոլֆգանգ Գյոթեի մոտ զզվանք էր առաջացնում: Ինչևէ, ինչպես Շիլլերի կինն է արձանագրել, գրողը «չէր կարողանում ապրել և գրել առանց տհաճ հոտի»:
 
    Ալեքսանդր Դյումա հայրը բեղմնավոր գրող էր, իր կյանքի ընթացքում գրել է շուրջ երեք հարյուր ստեղծագործություն: Նա մի անգամ գրազ է գալիսլ, որ կարող է վեպ գրել երեք օրում և հաղթում գրազը: 
    Դյումայի համար գույները կարևոր էին գրելու պրոցեսում: Նա բանաստեղծությունները գրում էր դեղին թղթի վրա, հոդվածները՝ վարդագույնի, իսկ վեպերը` կապույտի: Արևելյան Եվրոպայում անցկացրած արձակուրդների ժամանակ Դյուման ի վիճակի չի լինում համալրել իր կապույտ թղթի պաշարը և ստիպված օգտագործում է բաց դեղնագույն թղթեր: Նա համոզված էր, որ գույնի փոփոխությունը բացասական ազդեցություն է ունեցել իր գրածի վրա այդ ժամանակ:
 
    Վիկտոր Հյուգոն իր «Փարիզի Աստվածամոր տաճարը» գրել է ճնշման տակ: 1830-ի աշնանը նա մի քանի ամիս ուներ ավարտելու գիրքը: Ամեն շաբաթ նա ուշացրած էր ներկայացնում ձեռագիրը և 1000 ֆրանկի չափով տուգանքի է ենթարկվում: Վերջնական արդյունավետությունը ապահովագրելու համար Հյուգոն իրեն տնային կալանքի է ենթարկում: Նա իր բոլոր հագուստները կողպում է, և երկար մոխրագույն շալի հանդերձանքով է միայն մնում: Երբ հագնվելու հնարավորություն չուներ, չէր կարողանում նաև դուրս գալ տնից: Դա արդյունավետ լուծում էր: Այս անսովոր հագուստով Հյուգոն կարողացավ արագացնել վեպը և նախատեսված վերջնաժամկետի սահմաններում ավարտել այն:
Շարունակությունը՝ այստեղ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել