Անհավանական պատմություն է գրանցվել 6 երեխաների հայր մի ճապոնացու հետ, ով չորս ամիս առաջ իր աներձագի հետ 15 մետրանոց ձկնորսական նավակով դուրս է եկել ծով, սակայն ճակատագիրը նախատեսել էր, որ նախատեսված մի քանի ժամի փոխարեն այս մարդը 106 օր անցկացներ բաց ծովում՝ կենաց-մահու պայքար մղելով։

Աներձագը մահացել է որոշ ժամանակ անց՝ ջրազրկումից, իսկ նրա մահվան հաջորդ օրը հորդառատ անձրև է սկսել, որը և փրկել է վաղաժամկետ մահից մեր հերոսին։ Նա ջուր է հավաքել և սնվել է ձկնորսությամբ։ Այսպես շարունակվել է շաբաթներ շարունակ, մինչև մի օր նա հորիզոնում նշմարել է «Marshalls 203» նավը։
Չնայած գործադրած բոլոր ջանքերին՝ նավից նրան չեն նկատել, և այդ ժամանակ նրան «օգնել է» հսկայական մի սպիտակ շնաձուկ։ Սարսափազդու ծովային գիշատիչը հարձակվել է նավի վրա և իր գրոհներով բրթելով հասցրել է «Marshalls 203»-ի մոտ և անսպասելիորեն հեռացել է։
Նավի վրայից այս ամենին ապշահար եղած ուղևորներից առաջին բանը, որ ուզել է երջանիկ այս ճապոնացին, եղել է ծխախոտը։
Հիրավի, այս դեպքը կոտրում է ծովային տարբեր պատմություններում փրկվողների պատմությունների մասին կարծրատիպերը, որովհետև փաստացի փրկիչի դերում դելֆինները իրենց տեղը զիջեցին շնաձկանը, իսկ կենսատու ջրի կումը փոխարինվեց ծխախոտի ծուխով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել