Նիկոլ ջան, Դավոսում ի՞նչ խոսեցիր, պատմի: Նիկոլ ջան, վերելակում ի՞նչ որոշեցիք, պատմի: Նիկոլ ջան, դու ի՞նչ ասեցիր, բա ի՞նչ պատասխանեցին, բա ո՞նց ընդունեցիր... Ախպեր, հերիք ա, վերջ, հասկացանք՝ բոլորդ էլ անհանգստանում եք, բայց թողեք՝ էս իշխանությունը մի քիչ քաղաքական պատասխանատվություն ստանձնի:

Ամեն ինչ չէ, որ պետք ա ասել՝ ժողովուրդ, ո՞նց անենք, սենց ենք խոսացել, բա հետո ի՞նչ ասենք: Չէ, ախպեր, երկրի ղեկավար ես, երկրի իշխանություն եք, հայդե, գնացեք հանդիպումների, քննարկումների, խոսեք, գցեք, բռնեք:

Ամեն ինչ, որ քցեք ժողովրդի որոշելու վրա, հետո հենց մի բան մեր սրտով չեղավ, բոլորդ փախնելու եք ու նայեք ժողովրդի վրա, թե բա՝ դուք տենց արեցիք: Չէ, ախպեր, գնացեք, վիզ դրեք, հարցեր լուծեք, որ գաք, ժողովրդին պատասխան տաք: Իշխանություն լինելով հանդերձ՝ շատ լավ պետք ա գիտակցեք, թե կոնկրետ որ հարցի շուրջ ժողովուրդն ինչ կարծիք ունի:

Թե չէ ամեն հանդիպումից հետո պետք ա գան, ստուգարք հանձնեն մեզ մոտ ու սենց խուսափեն որոշումներ կայացնելուց ու դրա համար պատասխանատվության ենթարկվելուց: Իրանք բոլորն էլ անգիր գիտեն, թե Արցախի հարցում ժողովուրդն ինչ կարծիք ունի: Մնացածը թող արդեն իրենց ուժերով էդ պահանջն առաջ տանեն: Կտանեն՝ հալալ լինի, չեն տանի՝ ժողովրդի դատին կհանձնվեն:

Թե չէ, Նիկոլ, բան ու գործդ թող, նստի սաղ օրը պատմի: Չէ, գնացեք, աշխատեք ու եկեք, պատասխան տվեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել