Քանի որ մամուլում և սոցիալական ցանցերում արդեն սկսել են ակտիվանալ իբր «խաղաղասեր» երևույթներ՝ փորձելով սեր և համերաշխություն քարոզել մեր վաղեմի թշնամու հանդեպ, հարկ եմ համարում ևս մեկ անգամ հիշեցնել մի պարզ գաղափար․ ինչքան ուզում ես բարբարոսին բացատրի համերաշխության, հանդուրժողականության և մարդասիրության էության մասին, միևնույն է, բարբարոսն իր համար հարմար պահին կացնով կհարվածի։ Այլ տարբերակ չկա։ Նա դա արել է միշտ և միշտ էլ կանի, ուզում ես հումանիզմից ճղվի մեջտեղից, դա այդպես է։ Ուզում եք ապրել համերաշխ և անվտանգ երկրում, ուզում եք, որ ձեզ և ձեր երեխաներին վտանգ չսպառնա, ապա արեք ամեն ինչ, որ հայ բանակը լինի ամենալավը, ամենահզորը, ամենաապահովվածն ու զինվածը։ Այլ տարբերակ չկա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել