Էս մեր, կրթական ասեմ, պոստմոդեռնիզմ ասեմ, թվային եսիմ ինչ ասեմ, ինքս էլ արդեն լավ չեմ հասկանում, վերջը՝ համակարգը մի աններելի սխալ է անում. սպանում է սխալվելու, սխալն ընդունելու, դրա վրա աշխատելու մարդու աստվածատուր հատկությունը։

Արդյունքում՝ ջահել երեխեք՝ մի 25 տարեկանի կողմերը, սկսում են մտածել, որ իրենք ամեն ինչ գիտեն, որ իրենք չեն սխալվում, որ իրենց եզրակացություններն անքննելի են ու անկասկածելի։ Ավելին՝ նրանք կարծում են, որ եթե վստահ ձայնով, բարդ տերմիններով ու շատ արագ ասեն իրենց ասելիքը, ապա իրենք by default դառնում են իրավացի։
Երբ որ մեկն էլ հանկարծ սկսում է կասկածել նրանց ասած-գրածին, փորձում տրամաբանական կապեր փնտրել ու չի գտնում, առաջանում է ոչ այնքան հաճելի վիճակ, կարծեմ՝ դրան եսիմ ինչ դիսոնանս են ասում, վերջը, էական չէ։

Կա նաև ուրիշ, ավելի ռեալ տարբերակ․ էդ կասկածողի հետ երկար ու հյուծիչ բանավեճով հասցնում են սրտի կաթվածի, ու հարցը լուծվում է։

Երկրորդ աններելի «բանն» «իմ կարծիքով» բառակապակցությունն է, որը էլի, չգիտեմ ինչու, խցկում են մարդկանց՝ հիմնականում ջահելների գլուխը։ Արդյունքում՝ ցանկացած ակնհայտ ու քողարկված «սխալը» մատուցվում է որպես կարծիք։

Ու երբ նրանց փորձում են բացատրել, որ «եթե քառակուսի ա, ուրեմն՝ միջինը կլոր ա»-ն մենակ «Կարգին սերիալում» է զվարճալի, առաջանում է էն եսիմ ինչ դիսոնանսը։

Սրտի կաթվածի տարբերակն անփոփոխ է ու կիրառվում է բոլոր դեպքերում 

ՀԳ. Վերջերս սկսել եմ հաճախ դժգոհել, երևի հոգնել եմ կամ ծերանում եմ, Who knows?

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել