Եթե իրավապաշտպանները, լրագրողներն ու մտավորականները կուլ են տալիս սուտը, ավելին՝ շատերը տարածում են այդ սուտն ու հրճվում ողբերգությունը ստի վերածած քարոզչությամբ, ապա քանի՞ ոստիկան կգտնվի՝ պաշտոնաթող կամ ծառայության մեջ, որ համարձակություն կունենա մարտի 1-ին զոհված իր գործընկերոջ՝ ոստիկանության սպա Համլետ Թադևոսյանի պատիվը պահելու ընդդեմ Հանրայինով հեռարձակված Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի այն կեղծիքի, թե նա ակամա ինքնասպան է եղել իր ձեռքի նռնակի պայթյունից։ Կեղծիք, որի նպատակն է թայֆայի վրայից մաքրել արյունը։

Դեռևս մի հոգի՝ Հայկ Գալստյանն ասում է.

«Տեղեկություն երեկվա լկտի ստերի համար։

РДГ-5 ձեռքի նռնակը հանդիսանում է գրոհային տեսակի, այսինքն՝ այն կարելի է նետել և առաջ շարժվել, քանի որ նրա բեկորների շառավիղը 15-20 մետր է։ Մասնագետների պնդմամբ՝ այդ նռնակի պայթյունը կարելի է վնասազերծել անգամ զինվորական մետաղե գլխապաշտպանով (каска)  պարզապես այն ծածկելով։

Ф-1-ն (лимонка) ավելի հզոր է, այն կոչվում է պաշտպանողական, այսինքն՝ այն նետելու դեպքում նետողն անպայման պետք է թաքնվի ամուր շինության կամ մի հաստաբուն ծառի հետևում։ Նրա բեկորային հարվածի ուժը 150 մետր է։

Համլետ Թադևոսյանն իր մարմնով է փակել նետած РДГ-5 նռնակը, սակայն ցատկել է մի փոքր առաջ և հարվածը հասել է աճուկային բաց մասին, ինչից էլ զոհվել է։ Նա պրոֆեսիոնալ զինվորական էր և լավ հասկանում էր, որ իր զրահաբաճկոնը կկասեցնի նռնակի պայթյունի հետևանքը։ ԱՎԱ՜Ղ։

Նրան հողին հանձնեցին ձեռքերը կրծքին խաչած վիճակում, առանց վնասվածքի հետքերի։

Ավան թաղամասում գտնվող հոսպիտալում նետված նռնակներից վիրավորված զինվորներ էին պառկած, այդ թվում՝ գնդի հրամանատար Համլետ Մկրտչյանը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել