Եւ հետայսու թող «Իմ քայլի» բոլոր պաշտոնյաները, ղեկավարությունը և ներկայացուցիչները, երբ որևէ բան՝ պարգևավճար, թե ինչ, մեկնաբանեն «օրենքով արգելված չէ» եզրույթով, միշտ հիշեն, որ իրենց ցանկացած քայլ պետք է համապատասխանի նաև դաշինքի հռչակած կարգախոսի տրամաբանությանը՝ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»:

Քանի դեռ հասարակությանդ զգալի մասն աղքատ է, երկրում սոված ու թերսնված երեխաներ կան, բուժման կարոտ հիվանդներ կան, բազում մարդկանց աշխատավարձը միջինից ցածր է ու այսպես շարունակ, մարզպետով-տեղակալով, նախարարով-պատգամավորով, որ մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ են ստանում, տրտնջալու իրավունք չունեն: Այդ պաշտոններում աշխատելիս ոչ մեկ ազգին մեծահոգություն չի անում, որ ազգն էլ խրախուսի, իրեն երջանիկ զգա, որ պաշտոնյաներն ինքզինքը խրախուսում են: Ոչ թե հանրությունը պետք է հոգատար լինի պաշտոնյաների նկատմամբ, այլ հակառակը: Թող հիշեն նաև, որ չկոռումպացված լինելը պարտականություն ու օրենքի պահանջ է, ու այդպիսին լինելը հավելյալ, օրինակ՝ ինքն իրեն կամ մտերիմներին պարգևատրելու իրավունքներ չի ստեղծում: Որևէ ծախսային մասում խնայողություն անելը չի նշանակում, թե խնայված գումարների հաշվին իրավունք ունեն թանկ իր կամ ծառայություն գնելու կամ ինքզինքը պարգևատրելու: Ամենակարևորը, մինչև վերոնշյալ ծանր խնդիրների լուծումը բոլորը պետք է ապրեն ու աշխատենք համեստ, անտրտունջ՝ ստեղծելու համար «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»: Օրենքները միգուցե չեն արգելում շատ բան, բայց սեփական խոստումը, ծրագրերն ու կարգախոսն ահագին բան արգելում են ու դեռ արգելելու են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել