Միայն Հայաստանում կարող է քրեական գործ նյութ հանդիսացող սպանության տեսագրությունը հայտնվել ԶԼՄ-ների տրամադրության տակ: Կարելի է ենթադրել, որ այդ տեսագրությունները իրենց տրամադրության տակ ունեցել են ոստիկանները եւ մարզպետի շրջապատը, հետեւաբար նրանցից մեկն ու մեկը «սլիվ» է արել կոնկրետ խնդիր լուծելու համար, այն է՝ Բուդաղյան եղբայրները զենքով հարձակվել են մարզպետի տան վրա, դե նրանք էլ հետեւից կրակելով սպանել են: Այս պարագայում սպանությունը կարելի է նաեւ վերաձեւակերպել ինքնապաշտպանություն, ինչը Սուրիկ Խաչատրյանի համար մեղմացուցիչ հանգամանք է: Այսինքն՝ այդ տեսագրությունները հրապարակվել են Սուրիկ Խաչատրյանին փրկելու համար: Ակնհայտ է, որ a1plus-ին այդ տեսագրությունը տրամադրողը բավականին լավ «ինստրուկտաժ» է արել հեռուստաընկերության աշխատակիցներին, թե կիսախավարում երեւացող եւ դեպքին մասնակցող մարդիկ ովքեր են եւ ինչ գործողություն են անում: Այսինքն՝ «սլիվ» անողը դեպքին եւ դերակատարններին քաջածանոթ անձնավորություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել