Ռուսական խաղաղապահների մուտքն Արցախ պետք է բացառել։ Ինչ ընթացք էլ ունենան բանակցությունները, հիշե՛ք, թե ինչ արեցին Օսեթիայի խաղաղապահները, Աբխազիայի խաղաղապահները, Ղրիմի ռուսական զորքերը։ Այո, դրանք բոլորն էլ նշված ռեգիոնները պոկեցին ու վերցրին իրենց։

Արցախում նույնպես սկզբում կգան խաղաղապահները, մի քանի տարի կամ տասնամյակ կնստեն ու կվերահսկեն իրավիճակը՝ իրենց շահերն առաջ տանելով։ Կպատրաստեն ռուսահպատակ կադրեր բնակչության շրջանում, ռուսախոսությունը կդարձնեն ստանդարտ, այսօրվա հզոր բանակը պարապությունից կկորցնի իմունիտետը, ու, հոպ, մի տգեղ օր Արցախը կհայտարարեն անկախ թե՛ Ադրբեջանից, թե՛ Հայաստանից։

Էդ, որ Արցախի ինքնորոշման հանրաքվեն թողնում են հետագայի վրա՝ խաղաղապահների բնադրվելուց հետո, հենց նրա համար է, որ Ղրիմի սցենարն աշխատացնեն Արցախում։
Ադրբեջանի հետ կա՛մ հաշտվում ենք ու ամեն վարկյան պատրաստ լինում նորից պատերազմի, կա՛մ պարզապես պատրաստ ենք լինում ամեն վայրկյան պատերազմի։ 

Այսօրվա ու վաղվա դրությամբ այլ ելք չկա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել