Իսկ մենք՝ միամիտներս, չէինք մտածել, որ ջահել ժամանակ ուզում ես ոտքերով ավտոբուսներին հարվածես, ներխուժես զինակոչիկների ավտոբուս ու հայհոյանքներ շաղ տաս... Կարո՞ղ ա մենք ջահել չենք եղել...

Իսկ իրականում... Տպավորոթյուն ունեմ, որ այս տեսարանով ուղղակի փորձել են սեփական երեխային տեղափոխող ավտոբուսում, որոնց մի մասը կամ ոմանք մեր այդ տղայի հետ նույն զորամասում կլինեին, «ստրախ կերցնել», որ տեսնեն, թե ինչ շրջապատ ու թիկունք ունի նա, որ ծառայության սկզբում դրվածքը «պինդ» լինի, մեկը մեկին պատմի, թե ինչ ահասարսուռ, ջարդուփշուր անող թիկունք ունի: Անկեղծ ասեմ՝ անգամ այս տղաներին համարում եմ մեր այս «զոնային» մշակույթի զոհերը, որ այդպես են պատկերացնում սեփական երեխայի համար «ելակետային» դիրքեր ստեղծելը... Ախր ինչո՞ւ եք տոն տալիս այս գողական-զոնային բարքերին, որ հետո ստիպված եք լինում ձեր իսկ դավանած բարքերից սեփական երեխայի պաշտպանություն ստեղծել, դա էլ հերիք չէ, անհաջող արդարացում մոգոնել.... Չէ՞ որ մեծ վատություն արեցիք բանակ գնացող մեր տղային, որը հիմա էլ պետք է, իր ծառայությունից բացի, մտածի, թե քեռիներն ու ազգականներն ինչպես են դուրս գալու այս ամենի տակից։
Մի խոսքով՝ մի արեք, ախպոր պես, տղերք...

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել