Ղազախստանում տեղի ունեցած դեպքից մեկ հետևություն պետք է անել, որ աշխարհի երեսին ապրող ցանկացած հայ պետք է գիտակցի, որ ինքը գտնվում է պետության վերահսկողության տակ: Թող այս դեպքը դաս լինի բոլոր երկրների համար, որ հայերի վրա գործ սարքելիս հաշվի առնեն, որ պետական մակարդակով հայկական կողմը կանգնելու է իր հայրենակցի կողքին՝ ոտիկանապետով, նախարարով, դեսպանով, մարդու իրավունքի պաշտպանով և այլն: Աշխարհի երեսին ոչ մի հայ որևէ ուժի պատճառով չի պատժվելու, չի ենթարկվելու ապօրինի դատաստանի ու անտերի պես չի ապրելու:

Հայաստանի Հանրապետության բոլոր պետական կառույցները ցանկացած պահի պետք է պատրաստ լինեն ցանկացած հայի համար տեղում զանգահարելու իրենց գործընկերներին, որպեսզի որևէ մեկի, որևէ երրորդ երկրի մտքով չանցնի, որ կարող է ազդել հայ ժողովրդի և այլ ազգերի հարաբերությունների վրա:

Մարդասպանները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ աշխարհի ցանկացած երկրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել