Եկեք միասին ծանոթանանք երկվորյակ քույրեր Լիա Ռոուզի ու Ավա Մարիի հետ, որոնք ծնվել են 2010 թվականի հուլիսի 7-ին Կալիֆորնիայում։

Նրանց ծնունդին անհամբերությամբ սպասում էին Մայրը՝ Ջեքին, նրա ամուսինն ու նրանց մեծ եղբայրը։ Փոքրիկները հենց առաջին օրերից ուշադրություն էին գրավում իրենց գեղեցկությամբ։

Միայն երբ աղջիկները 7 տարեկան դարձան, Ջեկին որոշեց սոցցանցերում հրապարակել նրանց լուսանկարը։

Կինը դա այսպես է բացատրում. «Ես հավատում եմ նումերոլոգիային, իսկ նրանց համար 7-ը երջանիկ թիվ է. չէ՞ որ 07.07.2017-ին նրանք հենց 7 տարեկան դարձան»։

Դրանից հետո մոդելային գործակալությունները հեղեղում են նրանց առաջարկություններով։

Մայրն առաջարկում է աղջիկներին փորձել իրենց ուժերը որպես մոդել, եթե դա չի խանգարի պարի և լողի դասերին։

Գեղեցկուհիներն անմիջապես հետաքրքրվեցին մոդելային բիզնեսով, իսկ նրանց Instagram-ի հաշիվը գնալով ավելի հանրաճանաչ դարձավ։

Այժմ աղջիկներն ամեն օր նկարահանման են լինում։ Նրանց մեծ եղբայրը նույնպես իր բաժին հայտնիությունն է ստացել. մոդելային գործակալությունները նաև նրան են առաջարկություն արել։

Կլեմենտների ընտանիքը կարելի է հանգիստ մոդելների ընտանիք անվանել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել